Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես, անկեղծ ասած, արդեն հոգնել եմ այդ հարցից: Ասենք` սոցիալական չլինի, ի՞նչ ուղղվածություն պետք է լինի»,- լրագրողների հարցին` եթե բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, ուրեմն ինչ ուղղվածություն ունի, պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Հարցին, որ նախորդ բյուջեն սոցիալական էր, բայց, ԱԺ նախագահի խոսքով, այդ բյուջեն «լափեցին», ֆինանսների փոխնախարարը պատասխանեց. «Լափելն ի՞նչ կապ ունի ուղղվածության հետ: Լափելը ուրիշ բան ա: Այսինքն` ոնց որ ասում ես` սա փլավ ա, ասում եք` չէ, սա փլավ ա, լափում են: Ի՞նչ է, «լափելու բյուջե՞» եք ուզում անվանե՞լ: Դուք այսպիսի՞ ուղղվածություն եք տեսնում: Ես ուզում եմ ձեր տրամաբանությունը հասկանալ»:
Հարցին, թե 2014թ. բյուջեն ի՞նչ կարող է տալ շարքային քաղաքացուն, Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Եթե, շարքային քաղաքացի ասելով, նկատի ունեք քաղծառայողին, նրա աշխատավարձը կբարձրանա, թոշակառուի թոշակը կբարձրանա 15 տոկոսով: Եթե հանկարծ, Աստված չանի, շարքային քաղաքացին հիվանդանա, մեկ օրվա բուժման գինը 3000 դրամ կկազմի, եթե շարքային քաղաքացին սովորող երեխա ունի դպրոցում, աշակերտի ֆինանսավորումը կավելանա և այլն: Ես տասնհինգ տարի հոգնել եմ այս հարցից՝ ինչո՞ւ է սոցիալական: Սոցիալական բյուջեն հետևյալն է` հիմա եթե ձեր գրպանում փող կա, օրինակ` ասում են` էդ փողը սոցիալական նպատակո՞վ եք ծախսել, թե՞ ոնց… Հիմա մեր բյուջեի մեջ հիսուն տոկոսը սոցիալական ծախսեր են: Ի՞նչ ասենք, ասենք ոչ սոցիալական բյուջե՞»: