կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 11:16
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին համարում է թիվ մեկ սպառնալիք

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին համարում է թիվ մեկ սպառնալիք

Ռուսաստանը համար մեկ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի համար: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Նրա խոսքով՝ ռուսական սուզանավերը նավարկում են Մեծ Բրիտանիայի ամբողջ առափնյա մասում, իսկ նավերը «պարբերաբար այցելում են» բրիտանական ջրեր:

Ուոլեսը բացատրել է, որ 2020 թվականին տեսել են 26 ռուսական նավեր և 1 սուզանավ, իսկ 2013 թվականից ի վեր գրանցվել է 150 նման դեպք:

«Որպես կանոն՝ ռուսական նավերը մտնում են Լա Մանշ կամ Հյուսիսային ծով, բայց 2020 թ.-ի վերջին, շատ երկար ժամանակ անց առաջին անգամ, ռուսական սուզանավ նկատվեց Իռլանդական ծովում: Բրիտանացիներն արդեն փորձել են տարբեր մեթոդներ՝ ապաէսկալացիային հասնելու համար, բայց այս պահին դժվար է կանխատեսել իրավիճակի հետագա զարգացումը»,- ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով, որ խոսքը «երկրի մասին է, որը սպանել է մարդկանց Սոլսբերիում»: