|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Աֆղանստանում իշխանության զավթումը թալիբների կողմից հնարավոր է դարձել ԱՄՆ-ի հետ, առանց այն ժամանակվա աֆղանական իշխանությունների մասնակցության, նրանց կնքած գործարքի արդյունքում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը. հայտնում է The Independent-ը։
Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 2020 թվականին Քաթարի մայրաքաղաք Դոհայում թալիբների ներկայացուցիչները համապատասխան խաղաղության համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի հետ։ Հենց այս պայմանավորվածությունից հետո հնարավոր դարձավ ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, որը հնարավորություն տվեց թալիբներին իշխանության գալու։
Ուոլեսն ընդգծել է, որ առանց պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչների մասնակցության գործարքը դարձել է այն ժամանակվա Աֆղանստանի կառավարության կործանման պատճառը։