|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկացրել ենք, որ արդեն մոտ մեկ ժամ առաջ երկու տասնյակից ավելի ոստիկանական, մասնավորապես` պարեկային ծառայության մեքենաներ են կայանվել Բուզանդի փողոցի երկայնքով: Ոստիկանական մեքենաների շարասյունը ֆինանսների նախարարության շենքից ձգվում է մինչև Հանրապետություն փողոցի խաչմերուկ: ՃՈ աշխատակիցներն էլ տարածքում կայանված այլ մեքենաների վարորդներին հորդորում են այլ տեղում կանգնեցնել իրենց մեքենաները:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոստիկանների թիվը կրկնապատկվել է, մի քանի ոստիկանական մեծ մեքենաներ են ավելացնել:
Ենթադրվում է, որ ոստիկանների նման բազմությունը պայմանավորված է կառավարության մոտ ժամը 12-ին մեկնարկող ցույցով` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Կառավարության շենքի մոտից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն հավաքվել են, նրանց թիվը շատանում է: Ակցիան դեռ չի մեկնարկել: