կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-07 16:11
Հասարակություն

ԱԻՆ-ը հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է. նախարար

ԱԻՆ-ը հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է. նախարար

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, NEWS.am-ը տեղեկանում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջից։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

 

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով. 060 712 444, 010 360 684

անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով viber` +374 41 911 006

Եվս մեկ անգամ խնդրում եմ.

Մնացեք տանը

Խստորեն հետևեք պարետատան ցուցումներին

Հիշեք փրկության՝ 911 հեռախոսահամարը, առողջ եղեք...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»։