Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կանանց հանդեպ բռնությունը մեր օրերում լուրջ խնդիր է, այդ իսկ պատճառով 2007-ին մշակվել է համապատասխան օրենք, որի աշխատանքներին մասնակցել են թե' հայ, թե արտասահմանյան մասնագետներ:
«2009-ին օրենքը հանձնեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Դժբախտաբար, այն արդեն երկու տարուց ավելի է` նախարարությունում է. միշտ գտնվում է պատճառ այն Ազգային ժողով չներկայացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:
Նա ավելացրեց, որ հիմնախնդրի լուծման համար հարկավոր է քայլեր ձեռնարկել պետական եւ ոչ պետական մակարդակներում: Օրենքի համաձայն` եթե կինը բողոքում է, դատարանի որոշմամբ ամուսինը հեռացվում է տանից: Կենտրոնն էլ ունի հատուկ ապաստարաններ, որտեղ կանայք եւ երեխաները կարող են ժամանակավոր ապրել մինչեւ իրենց խնդիրների կարգավորումը:
Կազմակերպությունը բռնության վերաբերյալ երեք հետազոտություն է կատարել, ըստ որի` ամեն երրորդ կին ենթարկվում է բռնության: Կենտրոնի թեժ գիծն օրվա ընթացքում արձանագրում է 15-20 զանգ:
Մասնագետները տարբերակում են բռնության հետեւյալ տեսակները` ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական: Կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գեւորգյանի խոսքերով` 2011-ի հունվար- սեպտեմբերին թեժ գծով գրանցվել է 1782 զանգ: Դրանցից 1348-ը ընտանեկան բռնության դեպքեր են` 854-ը` հոգեբանական, 481-ը` ֆիզիկական եւ 13-ը` սեռական բնույթի: