Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիայում ձախակողմյան կուսակցության պատգամավոր Ուլլա Ժելփեքի՝ փախստականների վերաբերյալ հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ 2016 թվականի ընթացքում փախստականների դեմ բռնության` ընդհանուր 3533 դեպք է գրանցվել:
Ըստ Siyasihaber-ի՝ Գերմանիայում փախստականների դեմ օրական միջին հաշվով բռնության 10 դեպք է գրանցվում: Բռնության են ենթարկվում նաև օգնության միությունների աշխատակիցներ: Նրանց դեմ բռնության 217 դեպք է գրանցվել:
Համաձայն Գերմանիայի ՆԳ նախարարության տրամադրած զեկույցի՝ նախորդ տարվա բռնության դեպքերից 2545-ի թիրախում եղել են հենց փախստականները, իսկ 988-ը՝ նրանց ապաստարաններն ու կացարանները:
Կայքը հիշեցնում է, որ 2015 թվականին փախստականների դեմ բռնության 1031 դեպք է գրանցվել, իսկ 2016 թվականին նրանց դեմ բռնության կամ հարձակումների հետևանքով վիրավորված 560 փախստականներից 43-ը երեխաներ են: