|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բնապահպանների անդորրը վերջին օրերին խախտել են Թռչկանի ջրվեժի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները: Բանն այն է, որ Լոռու մարզի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ կիրակի եւ երկուշաբթի օրերին ջրվեժի տարածք է տեղափոխվել մեծ քանակությամբ շինարարական տեխնիկա:
Բնապահպանները մտավախություն ունեն, որ, չնայած բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` Թռչկանի ՀԷԿ-ի շինաշխատանքները կասեցնելու հրահանգին, այնուամենայնիվ, տարածքում ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա ստացած «Ռոբշին» ընկերությունը կյանքի կկոչի իր վնասակար նախաձեռնությունը: