Քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երևանյան հանդիպմանը՝ նշելով․
«Նիկոլ Անհողը շարունակում է իր քայլերով հասկացնել` Արցախ անունով պետություն գոյություն չունի...Միայն այդ կերպ կարելի է մեկնաբանել այս փաստը, որ արդեն որերրորդ անգամն է իր արցախյան կլոնի հետ հանդիպմանը բացակայում է Արցախի դրոշը...
Չի բացառվում, որ Արցախի դրոշի բացակայությունը նմանօրինակ հանդիպումներին պայմանավորված է Ալիևի հրամանով, որին կապիտուլյանտը չի կարող ընդդիմանալ...»։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:Քննարկել են առաջիկա անելիքները։