Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2019թ․ դեկտեմբերի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ նոյեմբերի 20-ի N 56-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ փետրվարի 1-ի՝ «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը hաստատելու մասին» հրամանը. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Այս առումով, համաձայն կանոնադրության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից է՝
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը`
ա. փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ,
բ. օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ,
գ. դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ»։