Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հոկտեմբերի 27-ի» գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանն անցած տարի հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով փոխհատուցել «27-ի» գործի նախաքննության ժամանակ իր կրած վնասները, որոնք գնահատել էր ավելի քան 10 մլն դոլար:
Հայցն ուղղված էր ՀՀ նախագահի, գլխավոր դատախազության, զինվորական դատախազության եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դեմ, որտեղ խոշտանգել էին նրան: Անցած տարի այս հայցը, անցնելով բոլոր ատյանները, մերժվել էր: Նաիրի Բադալյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ ապրում է արդեն 8 տարի, եւ դիմել էր Եվրոպական դատարան, որտեղից մայիսի 3-ին ստացել էր հավաստիացում, որ «Նաիրի Բադալյանն ընդդեմ ՀՀ-ի» բողոքն ընդունվել է վարույթ:
Սակայն որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ ամռանը տեղեկացել էր, որ իր բացակայության պայմաններում Հայաստանում վերսկսել են քաղաքացիական գործի վարույթը: Կենտրոնի եւ Նորք-Մարաշի դատարանը` Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հենվելով Սահմանադրական դատարանի` օրենքի նոր մեկնաբանության վրա, որոշում է կայացրել քննությունը վերսկսել եւ օգոստոսի 12-ին գործով նիստ է նշանակել:
Պարզվում է` ՍԴ-ն, բավարարելով Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի դիմումը, Քրդատօր.-ի 35 հոդվածի 2-րդ մասը ճանաչել է հակասահմանադրական, ինչը հնարավորություն է տվել վերսկսելու Նաիրի Բադալյանի գործը: Սակայն Բադալյանն այլ բացատրություն ունի կատարվածին. նա վստահ է, որ Հայաստանը նահանջել է, քանի որ իր դիմումը ԵԴ-ն ընդունել է: Երբ տվյալ պետությունում վերսկսվում է քննությունը, ԵԴ-ն սովորաբար կասեցնում է վարույթը:
Բադալյանը երեկ թերթի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է նամակ ուղարկել դատարան, որտեղ խնդրելու է գործը քննել իր բացակայությամբ: Նա այլեւս ակնկալիքներ չունի Հայաստանից եւ անհամբեր է, թե երբ է ԵԴ-ն քննելու իր գործը: