|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Երեկ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզկենտրոնի թիվ 3 գերեզմանատան տարածքում ակտիվացել են սողանքային երեւույթները:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր մեկնած մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ երկարատեւ հորդառատ անձրեւների պատճառով գերեզմանատան տարածքում առաջացել է սողանք, որն էլ տեղաշարժել է գերեզմանաքարերն ու առաջացել փլվածքներ:
Տեղանքի ջրահեռացումն ապահովելու նպատակով Իջեւանի քաղաքապետարանի կողմից փորվել է մոտ 100 մ երկարությամբ առու: