|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքներն արդեն անցյալում են, անցյալում է նաեւ զուգարանների խնդիրը, որը մի պահ դարձել էր ՀԱԿ-ի եւ իշխանության ամենաառանցքային խնդիրը: Հետաքրքիր է, իսկ ընդդիմության հաջորդ հանրահավաքի ժամանակ մամուլը, իշխանությունն ու ընդդիմությունը զերծ կմնա՞ն այդ խնդրի բուռն քննարկումից:
Yerkir-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նախ իր դժգոհությունը հայտնեց, որ «կենցաղային այդ խնդիրը նման մակարդակով քննարկվեց», բայց շտապեց հույս հայտնել, որ այն լուծում կստանա:
«Դա տեղական իշխանությունների խնդիրն է: Համոզված եմ` որ հարցը լուծում կստանա»,- նշեց պատգամավորը: