կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 18:32
Քաղաքական

Լայնամասշտաբ զուգարանների հարցը՝ ԱԺ-ում

Լայնամասշտաբ զուգարանների հարցը՝ ԱԺ-ում

 

Ո՞ր թվականից է ավանդույթ ձեւավորվել հայոց մայրաքաղաքի բազմահազարանոց պատմության մեջ լայնամասշտաբ զուգարաններ կազմակերպել քաղաքի կենտրոնում` դիվանագիտական կորպուսների եւ եկեղեցիների միջեւ ընկած հատվածներում, որոնցից արդեն գալիս է ոչ թե զուգարանի, այլ ջերմամիջուկային փորձակումների պալիգոնի հոտ է գալիս. ԱԺ կառավարության ուղղված հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ ընդգծեց, որ նման հարց չէր տա, եթե իր հարցին պատասխանած լինեին Երեւանի քաղաքապետարանից:

 

Ուրիխանյանը հայտարարեց, որ արդեն տեւական ժամանակ է` քաղաքապետարանին ուղղարկել է հարցը, որը ոչ միայն սահմանված, այլ տրամաբանական ժամկետներում պատասխան չի ստացել: ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչո՞ւ երկու մեծ զուգարան գնեցին, եթե նման լայնամասշտաբ տեղ կար:

 

Հարցին փորձեց պատասխանել փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ հնչեցրած հարցը քննարկելու համար ճիշտ տեղը չէ: Նա նշեց, որ հարցը պետք է քննարկվի Երեւանի ավանագնու նիստի ժամանակ, երբ հենց ավանագնու ԲՀԿ-ական անդամներն էլ կարող են հարցն ուղղել քաղաքապետին:


ԲՀԿ-ական պատգամավորն, իր հերթին, նշեց, որ զարմացած է, թե ինչու հարցին այդպես էլ չի պատասխանում Երեւանի քաղաքապետը: