Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում ընթացող քաղաքական վերադասավորումները չեն կարող ոչ մի կերպ անդրադառնալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Քոչարյանն այնպիսի գործիչ չէ, որ կարողանա լրջորեն ղեկավարել Հայաստանի քաղաքական կյանքը, եւ պետք չէ Քոչարյանին համեմատել Պուտինի եւ նրա վերադարձի հետ»,- ասաց նա` հավելելով, որ ոչ մի նմանություն չի տեսնում:
Ըստ Իսկանդարյանի` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե կվերադառնա մեծ քաղաքականություն, եթե որոշ գործոններ առկա լինեն, բնական մտածելակերպ է։ Իսկ կունենա՞ այդ հնարավորությունն առաջիկայում, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս կդասավորվեն խորհրդարանական ուժերը ընտրություններից հետո, ցույց կտա միայն ժամանակը։