|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երկու տարի տեւած հետաքննության արդյունքում Լոս Անջելեսում ձերբակալվել է 14 մարդ, ովքեր մեղադրվում են OxyContin դեղահաբեր ձեռք բերելու և վաճառելու մեջ: Ապօրինի գործարքը նրանք իրականացրել են հիմնականում ապահովագրական համակարգի կեղծարարության միջոցով. տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Ձերբակալվածների թվում Լոս Անջելեսի հիվանդանոցի երկու հայ աշխատակիցներ են` 43-ամյա Մայք Միքայելյանը և 52-ամյա Անժելիկա Սանամյանը: Հետաքննության վարկածով հենց նրանք են ղեկավարել հանցախումբը, որն ավելի քան մեկ միլիոն դեղահաբ է վաճառել փողոցում` 23-27 դոլարով եւ ստացել միլիոնավոր դոլարների շահույթ:
Ձերբակալվածներին սպառնում է 10-40 տարվա ազատազրկում: