Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տղա երեխա ցանկացող մարդուն մեղադրել չենք կարող: Սակայն տղա երեխա ունենալը չպետք է կատարվի առողջ աղջիկ երեխային հեռացնելու (աբորտի) հաշվին: Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանն ասաց, որ երրորդ և ավելի երեխաների դեպքում մեծանում են հակառակ սեռի երեխա ունենալու շանսերը: Այսինքն` եթե մարդն ունի երկու աղջիկ, ապա հավանականությունը մեծ է, որ երրորդը տղա կծնվի:
Ըստ Ավագյանի` հետազոտությունը ցույց է տվել, որ սեռով պայմանավորված աբորտ անելու պատճառներից մեկն այն է, որ տղան գերապատվելի է ընտանիքում և հասարակությունում: Իսկ ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս պտղի սեռն իմանալ մինչև 12 շաբաթական հղիությունը:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է այն, որ նախարարության կողմից կա ներքին հրահանգ, որ բուժհաստատություններում մինչև 12 շաբաթական հղիության դեպքում երեխայի սեռը չհայտնեն, Գ. Ավագյանը պատասխանեց, որ չկա, թեև, այս դեպքում ելքերից մեկը կարող է լինել մինչև 20-22 շաբաթական հղիության դեպքում սեռի մասին ինֆորմացիա չհայտնելը:
Նա նշեց նաև, որ չկա օրենսդրական որևէ նորմ, որով հնարավոր է այս հարցը լուծել, այժմ ուսումնասիրվում է միջազգային փորձը: Սակայն արդյո՞ք ճիշտ կլինի արգելել սեռի մասին ինֆորմացիա հայտնելը, բանախոսը դժվարացավ պատասխանել:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ հաճախ մասնագետներն իսկապես չեն ասում երեխայի սեռը, Գայանե Ավագյանն ասաց, որ պտղի սեռը առողջապահական խնդիր չէ, չկա պարտադրանք, որ դա պետք է պարտադիր ասվի ծնողին, մյուս կողմից` հաճախ մասնագետը չի էլ կարողանում տեսել սեռը` կախված պտղի դիրքից և հղիության ժամկետներից: Այսինքն` միտումնավորություն չպետք է տեսնել այս դեպքում:
Բանախոսը նշեց նաև, որ վերջին մի քանի տարիներին սեռով պայմանավորված աբորտների նվազում նկատվում է: Եթե մինչև վերջին երկու տարիներին հարաբերակցությունը 100 աղջիկ-120 տղա էր, ապա այժմ այդ թիվը 113:114 է:
Ա.Կ.