Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին դիմող քաղաքացիների թիվը գնալով նվազում է։ Այս տարի դիմել է 190 քաղաքացի: Դիմումների մեծ մասը իրավունքների խախտմանը չի վերաբերել։
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի խոսքերով` գործ է հարուցվել միայն 15 դիմումի համաձայն, որոնցից մի քանիսի քննարկումն ընթացքի մեջ է, իսկ մնացած դեպքերում քաղաքացիների իրավունքները վերականգնվել են։
Ըստ նրա` իրենց գրասենյակ են հիմնականում դիմում աշխատանքային իրավունքի խախտման, աշխատավարձերը ժամանակին կամ ընդհանրապես չվճարելու, դատարաններում իրավունքների խախտման հետ կապված հարցերով։
Տարվա ընթացքում օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները ընդունելություն են կազմակերպել նաեւ Շուշիի քրեակատարողական հիմնարկում եւ Մարտունու շրջանի մի քանի գյուղերում։ Ի տարբերություն անցած տարիների, այս տարի Շուշիի քրեակատարողականում բողոքներ ներկայացնող չի եղել։ Դատապարտյալներից ոմանք միայն խնդրել են պատիժը կրելու վայրը փոխել։ Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, ովքեր ԼՂՀ-ում են հանցագործություն կատարել։ Իսկ ոմանք էլ խնդրել են միջամտել իրենց ներում շնորհելու գործում։