|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը գրեթե ամբողջությամբ ավարտել է Փոքր Կենտրոնի վճարովի ավտոկայանատեղիների կահավորման գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը:
«Ընկերությունն անցնող շաբաթվա ընթացքում ավտոկայանատեղիների վճարման նոր համակարգի վերաբերյալ բողոքներ չի ստացել»,- yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտարարեց նա և հավելեց. «Վարորդները մեզ դիմել են հիմնականում իրազեկման պակասի հետ կապված հարցերով, որոշ մարդիկ չեն իմացել sms ինչպես գրել, մենք նրանց բացատրել ենք, և վերջ»:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ր, արդյոք, ավտոկայանատեղիների վճարման գործընթացն այնպես կազմակերպել, որ քաղաքացիները հեշտ հարմարվեն նոր կարգին, օրինակ` սկզբում ավտոկայանատեղիներ ստեղծվեին այն վայրերում, որտեղ մարդիկ ի սկզբանե վճարել են, Հարությունյանը պատասխանեց. «Միայն մեզնից չի կախված. դա ամրագրված է կառավարության որոշումներով, «Ավտոկայանատեղիների տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ, աշխատանքները տարվում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ: «Փարքինգ Սիթին» չի որոշում, թե որտեղ պետք է լինի վճարովի ավտոկայանատեղի, որտեղ` ոչ»: