Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 2-ին՝ Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո, Սոֆիայում տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» անվանումով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ակցիայի մասնակիցները ոստիկանության վրա հավկիթներ են նետում: Չնայած վաղ ժամին եւ աշխատանքային օրվան՝ ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ, որոնք արդեն 56-րդ օրն է, ինչ պահանջում են կառավարության՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ, եւ գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականը:
Գիշերը խորհրդարանի նոր շենքի՝ նախկին կուսակցական տան շուրջը, որտեղ երկարատև նորոգումից հետո առաջին անգամ հավաքվում են պատգամավորները, ոստիկանական շղթա է կազմվել, որը պետք է պաշտպանի ժողովրդական ընտրյալներին ժողովրդի զանգվածային բողոքներից:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին, որը պետք է ելույթ ունենա խորհրդարանի նստաշրջանի բացմանը, եւ փոխնախագահ Իլյանա Յոտովային պահպանություն հարկավոր չի եղելվ: Նրանք ազատ անցել ակցիայի մասնակիցների շարքերով, նրանց դիմավորել են ծափահարություններով եւ ողջույնի բացականչություններով:
Բուլղարիայում զանգվածային հակակառավարական բողոքները շարունակվում են 56 օր: Սոֆիայում եւ երկրի մյուս քաղաքներում ամեն օր անցկացվում են հանրահավաքներ ու երթեր, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ: Հակակառավարական ակցիաների մասնակիցները համառորեն պնդում են կառավարության եւ երկրի գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականը: Բուլղարիայի մայրաքաղաքում շրջապատված են մնում հանգուցային խաչմերուկները: