|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիբիայից ստացված տեղեկություններով` Մուամար Կադաֆիին հավատարիմ ուժերը Ալժիրի տարածքից հարձակում են գործել երկրի հարավում գտնվող Գղադամիս քաղաքի վրա: Սպանվել է լիբիական նոր վարչակարգի 6 զինվոր, իսկ կադաֆիականները վերադարձել են Ալժիր. տեղեկացնում է mignews.com-ը:
Լիբիայի ներկայիս վարչակարգի եւ Ալժիրի հարաբերությունները լարված են: Անցումային ազգային խորհրդի կառավարությունը մեղադրում է Ալժիրին Կադաֆիին զենք մատակարարելու մեջ, բացի այդ` գնդապետի հարազատներից մի քանիսը Տրիպոլիի անկումից հետո ապաստան են գտել այդ երկրում: