կարևոր
3055 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-06 15:33
Քաղաքական

Ինչո՞ւ են ՔՊ-ականները խմբակային «հարձակվում» ԿԿՀ անդամի թեկնածուի վրա

Ինչո՞ւ են ՔՊ-ականները խմբակային «հարձակվում» ԿԿՀ անդամի թեկնածուի վրա

Այսօր խորհրդարանում ցինիկ «հարձակման» է ենթարկվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուՀայկուհի Հարությունյանը։ Անհասկանալի պատճառներով ՔՊ-ականները փորձում էին հարցերի միջոցով նրան վատ դրության մեջ դնել։ Սա էլ հերիք չէ Խորհրդարանի մեկ ժամանոց ընդմիջմանը Հարությունյանը դուրս է եկել միջանցք և այդպես էլ չի հասկացել՝ ուր պետք է գնա, քանի որ նրան ոչ ոք չի դիմավորել։

Հետաքրքիր է՝ ի՞նչ է արել տիկին Հարությունյանը, որ արժանացել է իշխանականների ատելությանը։

Արդյունքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նրան ուղեկցել է Արծվիկ Մինասյանի աշխատասենյակ, քանի որ Հարությունյանը մնացել էր միջանցքներում

Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ իր  գործունեության սկզբում որոշակի ճնշում է իշխանության կողմից եղել։

Հետո Լուսինե Բադալյանը (Լուլու) նեղված տիկին Հարությունյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցից, նրան ասաց, որ բոլոր թեկնածուների հետ էլ կոպիտ են լինում և փակ հանդիպումների ժամանակ փորձում են ստուգել տվյալ անձի քաղաքական հասունությունը։

Հետո էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը արդարացավ, թե շատ լավ են վերաբերվում տիկին Հարությունյանին և իրենց «հարձակողականության» պատճառն այն է, որ ցանկանում են հասկանալ իրենց նախկինում ընտրած թեկնածուն արդյո՞ք լավ է աշխատել։

Մինչդեռ ակնհայտ է Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իշխանությունների քիմքին հաճո չի աշխատել, այդ պատճառով էլ հայտնվել է նրանց թիրախում։ Եւ այն, որ Հրությունյանը այս անգամ չի ընտրվի՝ նույնպես ակնհայտ է։

 

Անի Նահապետյան