կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 15:59
Հասարակություն

Ինչպե՞ս անշարժ գույքի շուկայում խուսափել խարդախներից․ Էկոնոմիկայի նախարարության ուղեցույցը

Ինչպե՞ս անշարժ գույքի շուկայում խուսափել խարդախներից․ Էկոնոմիկայի նախարարության ուղեցույցը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ համագործակցելու դեպքում անշարժ գույքի շուկայում հնարավոր կլինի խուսափել խարդախությունից։
 
Ըստ հաղորդագրության` մարտի 15-ին էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կայացել խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։
 
«Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list. am կայքում բնակարանների կրկնօրինակումն է»,–նշում է նախարարությունը։
 
Գերատեսչությունը հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ գտնվում է անմիջական կապի մեջ.

https://www.akcern.am/ru/site/index 
https://www.real-estate.am/ru 
https://www.facebook.com/sweetrealty.am 
http://www.sreal.am/ru/ 
https://www.redgroup.am/ 
https://www.facebook.com/stayinnapartmentsinyerevan/ 
https://www.vlrealty.am/ru/home 
https://alex-r.am/ru/ 
http://www.cost.am/home/apartments 
https://www.vivarealty.am/ru 
https://www.findup.am/ru 
https://www.facebook.com/KaskadRealty/ 
https://bars.am/ru 

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած հատուկ գործողությունից հետո ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում գալիս են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են որոշ ժամանակով հաստատվել մեր երկրում։
Որոշ սեփականատերեր հրաժարվել են իրենց հին վարձակալներից և բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։