|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում: ՀՀ կառավարությունը երեկ կրկին փոփոխություններ կատարեց կասկադի վաճառքի պայմանագրում: Պայմանագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ դեռ 2014թ. հունվարին, ըստ որի ամերիկյան ընկերությունը 250 միլիոն դոլար պետք է վճարի: Սա առաջին անգամն էր, որ հայկական էներգետիկ օբյեկտը վաճառվում է ոչ ռուսական ընկերության: Թերեւս, հենց սա է պատճառը, որ գործարքը անընդհատ ձգձգվում է:
Պայմանագրում երեկ կատարված փոփոխությունը տեխնիկական է: Բայց դրանից հետո էլ վաճառքի գործարքը դեռեւս չի կայացվել, եւ Որոտանի կասկադը շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը: Ուշագրավ է, որ կասկադի համար առաջարկված 250 միլիոն դոլարը ամենաբարձր գինն է, որ Հայաստանի պատմության մեջ երբեւէ առաջարկվել է որեւէ պետական օբյեկտի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում