Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում հաշմանդամները, ցավոք, հասարակական ակտիվ կյանքից, շփումներից դուրս են մնում: Եթե Երեւանում որոշ հասարակական վայրերում գոնե հաշմանդամի սայլակով տեղաշարժվելուն հարմարեցված հարթակներ կան, մարզերում հաշմանդամները պետության կողմից լրիվ են անտեսված:
Արտեմ Մանվելի Խաչատրյանը 2008-ին ՀՀ բանակում ծառայելու ժամանակ, ցանկանալով լողալ Դեբեդ գետում, 2 մետր բարձրությունից գլխիվայր նետվել է ջուրը, ինչի հետևանքով ստացել է կյանքին սպառնացող ծանր վնասվածք: Բժիշկների ջանքերի շնորհիվ նա կենդանի է մնացել, սակայն ներկայումս առաջին կարգի հաշմանդամ է:
«Մենք ապրում ենք Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, շենքի 5-րդ հարկում: 2008-ից էլ տեղ չմնաց, որ դիմած չլինեմ: Թող գան հաշմանդամների համար նախատեսված թեք հարթակ սարքեն, գոնե կարողանամ տղայիս դուրս հանել»,- yerkir.am-ի հետ զրույցում բողոքեց տղայի մայրը: Նա օրերս եղել է մարզպետարանում, որտեղ խոստացել են. «Եթե հնարավոր լինի կգանք, կսարքենք»:
Հուսալով` սպասենք: