|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«ՀԱԿ-ը մեր հետ իր երկխոսությունն ընդհատեց անհասկանալի հիմնավորմամբ, սակայն պետք է գիտակցել, որ ներքին խնդիրների լուծման արդյունավետ եւ ցիվիլ եղանակը երկխոսությունն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը առաջարկել է վերսկսել երկխոսությունը, սակայն այդ առաջարկը քննարկվելու է ԱԺ-ում, ինչից հետո իշխանությունը կպատասխանի դրան: Գ. Մինասյանը նշեց, որ կարեւոր է հասկանալ, թե ում հետ ես երկխոսում:
Խոսելով ռուսաստանյան ներքաղաքական գործընթացների եւ դրանց մեր երկրի վրա հավանական ազդեցության մասին` պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, Գ. Մինասյանն ասաց, որ առավել ողջամիտ կլինի սպասել Ռ. Քոչարյանի որոշմանը, ապա նոր քննարկել: