Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով եռօրյա միջազգային գիտական կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կոնֆերանսին մասնակցում են 120 պատվիրակներ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից:
Վարչապետի խոսքով՝ անցած 20 տարիների ընթացքում մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթություն: Փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական շրջանակներին ինտեգրվելը կարևոր հանգամանք համարելով ՝ նա նշել է, որ մենք պետք է գիտակցենք, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք կազմում. «Կրթության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է ժողովրդավարական պետության խաղաղ և կայուն զարգացման կարևոր գործոններից մեկը»:
Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում:
«Վստահ ենք, որ մինչ 2020 թ. մեզ կհաջողվի ստեղծել որակյալ և մրցունակ կրթական համակարգ՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը», - նշել է նա:
Միջազգային կոնֆերանսի հիմնական նպատակն է դիտարկել կրթության, գիտության և տնտեսության ոլորտներում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղղությունները: Կոնֆերանսի շրջանակում նախատեսված են զեկույցներ, կլոր-սեղաններ և փորձի փոխանակման նպատակով մասնագիտական քննարկումներ: