Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Ապրիլի 1-ի տվյալներով` Երեւանի 161 նախադպրոցական հաստատություններ է հաճախում 25.048 երեխա, որոնցից 2168-ը` մարզերում հաշվառվածներն են:
Նշենք, որ մարզերից Երեւան հաճախող երեխաների համար անհրաժեշտ է վճարել 8000 դրամ ամսավճար:
«Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզները գործում են անվճար, եթե երեխան ունի Երեւանի հաշվառում, երեխայի ծնողներից մեկն ազատամարտիկ է կամ ԶՈՒ աշխատակից»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը:
Նա նշեց, որ քանի դեռ նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, իրենք չենք կարող ծնողին ստիպել, որպեսզի երեխային մանկապարտեզ տանի:
Գաղտնիք չէ, որ Երեւանում մի շարք դպրոցներ կիսադատարկ են, սակայն, ինչպես նշեց Գաբրիելյանը, քաղաքապետարանը չի նախատեսում դպրոցներում կցակառույցներ առանձնացնել` մանկապարտեզների ծանրաբեռնվածության թեթեւացման նպատակով:
Նա նշեց, որ ապրիլի 1-ից ՆՈՒՀ-երում խիստ վերահսկողություն է հաստատվել սննդի ապահովման, ինչպես նաեւ լրացուցիչ գումարների հավաքագրումից զերծ մնալու համար:
«Մանկապարտեզներում հավաքագրվում է գումար լրացուցիչ կրթական ծառայությունների համար: Այսինքն` եթե մանկապարտեզում լրացուցիչ պարապում են անգլերեն կամ այլ լեզուներ, ծնողը դրա համար է միայն վճարում: Մոնիտորինգ է անցկացվում նաեւ սննդի վերահսկողության հարցում»,- ասաց Ա. Գաբրիելյանը` հավաստիացնելով, որ խախտումներ ապրիլի 1-ից մինչ օրս չեն նկատվել:
Ինչ վերաբերում է մասնավոր մանկապարտեզներին, նա նշեց, որ քաղաքապետարանի որոշումից մասնավոր մանկապարտեզները չեն տուժի, քանի որ իր երեխային մասնավոր մանկապարտեզ տանող ծնողն էլի կշարունակի օգտվել այդ ծառայությունից:
Նշենք նաեւ, որ լրագրողներից ոմանք կոնկրետ մանկապարտեզներ նշեցին, որտեղ օրերս խախտումներ են նկատել. սպասենք քաղաքապետարանի արձագանքին: