Այսօր` հուլիսի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ բախվել են 51-ամյա Ռուբիկ Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 34 CP 684 համարանիշի, 43-ամյա Հայկ Ղևոնդյանի վարած BMW X6 07 ԼP 700 համարանիշի և 36-ամյա Աշոտ Համբարյանի վարած Mercedes մակնիշի 34 QP 858 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների` բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Mercedes մակնիշի 34 CP 684 համարանիշի ավտոմեքենայի վարորդը:
BMW X6-ի վարորդը սիրված և ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն է եղել:





