Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Մոնիկա Սահակյանը ուղեղի կաթվածի պատճառով մանկուց նստել է հաշմանդամի սայլակին: Նա իր բոլոր բարդույթները հաղթահարել է նկարչության դասերի շնորհիվ` գույները դարձնելով իր ուրախության ու տխրության արտահայտման միջոցները:
«Սպիտակը, կարմիրը, կապույտը, դեղինն ու կանաչը խորհրդանշում են երջանկություն, իսկ սեւը` տխրություն, չնայած իմ սեւ գույնը լուսավոր երանգներ ունի»,- ասում է Մոնիկան:
Նա արդեն 4 ցուցահանդես է ունեցել «Նարեկացի» արվեստի կենտրոնում, որից 3-ը` անհատական:
Սակայն, «Հայաստանում մարդու իրավունքներ» քաղաքացիական հասարակության ինստիտուտի տեղեկացմամբ, նա եւ եւս 10 երեխաներ, ովքեր տառապում են էպիլեպսիա հիվանդությամբ եւ մանկական ուղեղային կաթվածով, այլեւս չունեն «Շող» էսթետիկական ստուդիայում նկարչության դասերին մասնակցելու հնարավորություն. 8 ամիս առաջ Հայաստանի ավետարանչական եկեղեցին բարեգործության հիմունքներով տարածք էր տրամադրել նրանց, իսկ հիմա հրաժարվում է օգնել: «Շող» ստուդիան դիմել է մի շարք գերատեսչական մարմինների ու կազմակերպությունների, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա:
Նկարչության դասերն անցկացնում էր 46-ամյա ոստիկան Արա Հարությունյանը: Հանրապետությունում նա միակ մասնագետն է, ով, ականատեսների նկարագրությամբ, կազմում է հանցագործների ֆոտոռոբոտները: «Ես պատրաստ եմ ամեն օր պարապել նրանց հետ, քանի որ ցանկանում եմ, որ իրենց զգան որպես հասարակության լիարժեք անդամ»,- ասում է ոստիկանը: