Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2014 թվականի առաջին 9 ամիսների՝ հունվար-սեպտեմբեր, սպառողական գների ցուցանիշը: Գնաճը կազմել է 2.9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ուշագրավ է, որ այս տարի Կենտրոնական բանկը հնարավոր է, որ «փուստ տա», քանի որ իր կանխատեսած 4 տոկոս գնաճը մեծ հավանականություն ունի իրականություն չդառնալու: Պատճառներ՝ ինչքան ուզես:
Այն, որ 4 տոկոսանոց գնաճը կգերազանցվի, արդեն ԿԲ-ի և կառավարության միջանցքներում գրեթե չեն կասկածում, քանի որ առաջին հերթին իր էական ազդեցությունը գների վրա կարող է թողնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը օգոստոսի 1-ից: Երկրորդ հանգամանքը հարկային դաշտում նոր խաղի կանոնների ներդրումն է:
Շրջանառության հարկի դրույքաչափի 2 տոկոսով նվազումը առաջին հերթին միտված է ստվերի կրճատմանը, իսկ հայկական ոչ բարի ավանդույթներից մեկի համաձայն` ցանկացած ստվերի կրճատում Հայաստանում հանգեցնում է գների բարձրացման, վառ օրինակ` դրոշմապիտակների ներմուծումը: Մեխանիզմն ավելի քան պարզ է՝ ստվերից դուրս գալը նշանակում է շրջանառության ծավալի մեծացում, հետևաբար` վճարվող հարկերի ավելացում, իսկ ահա այստեղ մեր տնտեսվարողները որոշում են այդ հարկերը վճարել ոչ թե իրենց շահույթի կրճատման հաշվին, այլ ապրանքի գնի բարձրացման:
Մի հարցում միայն կարող է մեր և առավելապես կառավարության բախտը բերել, եթե այս երկու գործոնները ապրանքների գների բարձարցման վրա այս տարի չհասցնեն ազդեցություն ունենալ, բայց կարճաժամկետում, ավելի կոնկրետ` 2015-ի սկզբին մենք ստիպված ենք լինելու Ամանորից հետո կուտակած պարտքերին զուգահեռ համակերպվել նաև պարենային և ոչ պարենային ապրանքների գների բարձրացմանը: