կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 12:08
Քաղաքական

Երևում ա` Բաքվի ձեռը կրակն են ընկել. Սեյրան Սարոյան

Երևում ա` Բաքվի ձեռը կրակն են ընկել. Սեյրան Սարոյան

Գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանին վերջին օրերի լարվածությանը: 

«Իհարկե, մտահոգիչ է սահմանային լարված վիճակը, եթե մեկ զոհ էլ ունենայինք, միևնույն է` մտահոգիչ էր լինելու: Մենք էլ ենք հակահարված տալիս: Տեսեք` էս վերջում ինչքան բան կատարվեց. Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը, Դավութօղլուի Ադրբեջան այցը, իր արած հայտարարությունները: Գիտեք` թուրք են էլի, իրանք իրանց ոգևորվում են, ուրիշ բան չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասում է, որ լայնամասշտաբ պատերազմից մի գիծ է բաժանում, Սարոյանը պատասխանեց. «Մենք չենք սկսելու պատերազմը, բայց եթե իրանք պատերազմ սկսեն, մենք ի՞նչ պտի անենք: Եթե սկսեն, հո չե՞նք կանգնելու` նայենք: Էս անգամ կտենան` ինչ ենք անելու: Երևում ա` Բաքվի ձեռը կրակն են ընկել»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի` տանկեր գործի դնելուն` գեներալը նշեց, որ տանկն էլ կռվելու միջոց է: «Տանկն իրանից եսիմ ինչ չի ներկայացնում, իմ համար էդ մինամյոտն ավելի ծանր ա, քան տանկը: Տանկն իրանից մի մեծ բան չի ներկայացնում պատերազմի դաշտում: Նենց որ, խնդիրը դրանում չէ: Կարևորը մեր բանակը մարտունակ ա, մեր տղերքի դուխը տեղն ա: Հիմա թուրքը ի՞նչ ա ուզում, իրա պատասխանը կստանա: Թե չէ ասենք, իրանք միշտ էլ կարան հեռվից էրէխեք սպանեն սնայպերով: Մենք տեսնում ենք նաև, որ դրսից էլ են անհանգստանում սահմանի վիճակով: Ոչ մեկին էլ դուր չի գալիս էս վիճակը, որովհետև Կովկասը չենք ուզում դառնա կռվի էպիկենտրոն, բայց եթե դրդեն դրան, մենք կեթանք դրան, ի՞նչ ա եղել»,- հայտարարեց Սարոյանը: