|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օգոստոսի 29-ին, ժամը 00:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի խճուղու թիվ 54 հասցեին հարակից այրվում է վագոն-տնակ (27 քմ), որի 18 քմ-ն ծառայել է որպես մթերային խանութ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 02:55-ին:
Մասամբ այրվել է վագոն-տնակը՝ սննդամթերքով:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: