Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր առաջ ՀՀ գյուղնախարարը տեղեկացրեց, որ 2010 թվականին Հայաստանում արտադրվել է 12,6 մլն լիտր կոնյակ եւ 5,7 մլն լիտր գինի, ի դեպ, վերջինս 2009 -ին արտադրվել է 14,9%-ով ավելի:
Իսկ Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրությունից երեւում է, որ, օրինակ, անցյալ տարի ՀՀ-ից արտահանվել է 924 հազար լիտր գինի, այս տարվա առաջին կիսամյակում` 359 հազար լիտր: Արտահանվող խմիչքի 93 տոկոսը կոնյակն է, որից 92 տոկոսն արտահանվում է ԱՊՀ երկրներ:
Պարզվում է` 4.5 միլիոն լիտր գինի մնացել է Հայաստանում` հայ սպառողին, իսկ սովորաբար, երբ ոգելից խմիչքների օգտագործումն ավելանում է, ուրեմն հասարակություն մեջ շատ են սոցիալական խնդիրները: Եթե, օրինակ, Հայաստանում 10 տարի առաջ գինու սպառումը մեկ մարդու հաշվով կազմել է տարեկան 1 լիտր, ապա 10 տարի անց` 1,5 լիտր, ընդ որում` օղու ու կոնյակի սպառման ծավալները 2000-ի 5 լիտրից 2010-ին հասել են 8,3 լիտրի: Փաստորեն, 2010-ին, 2009 թվականի համեմատ, սպառումն աճել է 31 տոկոսով, իսկ 2000-ի համեմատ` 62 տոկոսով:
Թե որքան գինի կարտադրվի այս տարի, դեռ պարզ չէ, քանի որ դեռ նոր է սկսվել խաղողի մթերումը: