|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների և կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Տարբեր տարիների նա արդեն եղել է Բեռլինի, Լոկարնոյի, Կառլովի Վարիի, Ռոտերդամի, Անթալիայի, Տալլինի եւ մի շարք այլ կինոփառատոների ժյուրիների անդամ:
ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհվում է հեղինակային կինոյում նոր ուղիներ նախանշող և կինոյի լեզուն հարստացնող կինոնկարներին: