կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-23 11:54
Հասարակություն

Պարգևատրվել են սփյուռքահայ գործիչները

Պարգևատրվել են սփյուռքահայ գործիչները

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Սփյուռքի մի շարք գործիչներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

ԿԳ նախարարությունից տեղեկացնում են, որ կրթության ոլորտում ներդրված ավանդի և անձնվեր գործունեության համար «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են` Վրաստանի Նինոծմինդա շրջանի Փ. Սամսար գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վանիկ Ավագյանը, Վրաստանի Մառնեուլ շրջանի Կարմիր գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վարդան Սայադյանը, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, փորձագետ, հասարակական գործիչ Եվգենի Զելենևը, Կանադայում Մոնրեալի Մակգիլ համալսարանի պրոֆեսոր, դասագրքերի հեղինակ Դորա Սաքայանը, Ամերիկահայ բարերար, «Ժիրայր Նիշանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ժիրայր Նիշանյանը:

 

ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» է շնորհվել նաև Մխիթարյան միաբանության վարդապետ, Բեյրութում և Լոս Անջելեսում Մխիթարյան վարժարանի նախկին տնօրեն Ավգուստինոս Սեքուլյանին` 90-ամյակի կապակցությամբ`աղբյուրագիտության, ձեռագրագիտության, մատենագիտության ու մանկավարժության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: