Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Արվեստի բնագավառում նախագահի մրցանակին են արժանացել Երվանդ Ղազանչյանը, Լալա Պուլուզյանը, Ավետիք Խալաթյանը, Արսեն Գևորգյանը և Վահագն Մարգարյանը` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար: Մանվել Ղալաչյանը` «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արևիկ Արոյանը` «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար, իսկ Արեն Մալաքյանն իր «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար նույնպես արժանացել են նախագահի մրցանակին:
Դասական երաժշտության բնագավառում նախագահի 2014 թ. երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ Մկրտչյանին և Անդրանիկ Մալխասյանին, իսկ «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ Աբրահամյանին (կլառնետ), Շողեր Հովհաննիսյանին (դաշնամուր) և Արտավազդ Համբարյանին (դաշնամուր):
Նախագահի մրցանակին է արժանացել նաև Զավեն Բոյաջյանը` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքի հայերեն թարգմանության համար: