կարևոր
4672 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-09 11:25
Հասարակություն

Մշակույթի գործիչները կոչ են անում այսօր լինել Հանրապետության հրապարակում

Մշակույթի գործիչները կոչ են անում այսօր լինել Հանրապետության հրապարակում

Այսօր Հանրապետության հրապարկում ժամը 18։30-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հրավիրել է հանրահավաք։ Մշակութային գործիչները կոչ են անում քաղաքացիներին այդ ժամին լինել հրապարակում։ 

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան. «Օրհասական պահ է, պետք է վճռական լինենք և միասնական»։ 

Երգիչ, երգահան ՀՀ վաստակավոր արստիստ Դավիթ Ամալյան. «Հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կհավաքվեն այն մարդիկ, ովքեր դեմ են գաղթական դառնալուն կամ Հայաստանը Ադրբեջանին միացնելուն»։

Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյան. «Հունիսի 9-ին սկսվում է սրբազան շարժման վճռական փուլը, և ես լինելու եմ Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից սկսած, միացեք մեզ»։

Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Նուռ. «Այսօր բոլորդ եղեք հրապարակում, քանի որ բոլորս դեմ ենք այն պառակտմանը, որը այսօր տիրում է մեր երկրում, դեմ ենք այն ատելությանը, որն այսօր գրավել է մեր միջավայրը, ազգի մտածելակերպը, չենք ուզում ատել իրար։ Եղեք սրբազան պայքարի երրորդ եզրափակիչ և ամենակարևոր փուլին մասնակից։  Ձեր մասնակցությամբ սրբազան պայքարը կունենա հաջողություն և վերջապես  կազատվենք այս չարիքից»։