|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում դասավանդելու են նոր առարկա` «Ադրբեջանի պատմության հիմնահարցեր»: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողների հետ աշխատանքների գծով բաժնի պետ, ադրբեջանագետ Միհրան Հակոբյանը:
«Փորձում ենք պատրաստել ադրբեջանագետների, քանի որ այսօր մենք Ադրբեջանի գծով խորացված ուսումնասիրություններ կատարող մասնագետներ չունենք: Այնինչ` Ադրբեջանն այն պետությունն է, որի հետ մենք կոնֆլիկտ ունենք: Հաշվի առնելով, որ Բաքվի պետհամալսարանում հայագիտության ամբիոն կա` ժամանակն է, որ մենք էլ նորմալ ադրբեջանագետ մասնագետներ ունենանք»,- ասաց Մ. Հակոբյանը:
Նա հավելեց նաեւ, որ իր ճանաչած միակ հայը, ով ներկայումս կարող է ադրբեջաներեն դասավանդել բուհում, ռուսաստանաբնակ հումորիստ Կարեն Ավանեսյանն է: