|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պարզվում է, որ ադրբեջաներեն դասավանդել կարող է ոչ միայն ռուսաստանաբնակ հումորիստ Կարեն Ավանեսյանը: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ թուրքագիտության ամբիոնի ուսանողներն արդեն երեք տարի է` ադրբեջաներեն են սովորում: Իսկ առարկան դասավանդում է նույն ամբիոնի շրջանավարտ Լիլիթ Մովսիսյանը, ով խմբագրում է Հանրային ռադիոյի ադրբեջաներեն հաղորդումները: Նա նաեւ պատրաստել է ադրբեջաներենի դասագիրք, որը ներկայումս խմբագրման փուլում է: Մյուս դասախոսը Բաքվի նախկին հայ բնակչուհի է եւ հրաշալի տիրապետում է լեզվին:
«Այս երկու դասախոսները մեզ բավարարում են բակալավրիատի ավարտական կուրսում եւ մագիստրատուրայում այս լեզուն դասավանդելու համար»,- հավելեց Ռ. Մելքոնյանը` նաեւ նշելով, որ, բացի լեզվից, Ադրբեջանի պատմության եւ գրականության վերաբերյալ առարկաներ էլ են դասավանդվում