Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի խաղողի բերքն առատ էր: Արարատի մարզի գյուղերի բնակիչները բազում անգամներ են բերքի մթերման խնդիրը բարձրացրել` գործարանները բերքը չեն վերցնում: Նույն խնդիրն ունեն Տավուշի մարզի որոշ սահմանամերձ գյուղեր:
Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը նշեց, որ իրենց մոտ սպասողական վիճակ է. գյուղացիների ապրուստի միակ միջոցը` խաղողը, այգիներում ճյուղերից կախված է մնացել:
«Մեզ մոտ մթերման խնդիր կա: Հերիք չի` բաղ ու բաղչան կրակահերթի տակ է, մի բան էլ չգիտենք` բերքի հետ ինչ անել: 10 հա մնացել է, չենք կարողանում հավաքել: Հավաքենք` ի՞նչ անենք, ոչ մի գործարան չի ընդունում: Եսիմ, է»,- ասաց գյուղապետը:
Ըստ նրա` Նոյեմբերյանում գինու, կոնյակի գործարան կա, հույսները դրա վրա է: «Իրենք որ ընդունեն, լավ կլինի, գոնե մարդիկ ձմեռվա փայտ-մայտի հարցը կլուծեն»,- ասաց Մարգարյանը:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշեց, որ իրենց մոտ մթերման խնդիր կա, թեև 1-2-ին հաջողվել է գործարաններին հանձնել բերքը:
«Նրանք, ովքեր պայմանագիր են ունեցել գործարանների հետ, հանձնել են, ովքեր չեն ունեցել, ճարահատյալ տուն են տարել: Ի՞նչ անեն, է: Այս տարի բերքը շատ է եղել, բայց մեր հույսն էլ խաղողն է: Հիմա դեռ մի քանիսը մնացել են, սպասում են: Չգիտենք էլ` ինչ պիտի անեն»,- ասաց նա:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ նշեց, որ իրենց մոտ խաղողը շուտ են հավաքել և կարողացել են մթերել: «Մթերումը նորմալ է եղել. Երևանի գինու գործարանին ենք հանձնել»,- հայտնեց գյուղապետը: