Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում 2016թ. պետական բյուջեի նախագիծը, նշեց, որ բյուջեն կարող է լինել իրատեսական, ինչպես որակում է կառավարությունը, սակայն եթե այդպես է, ուրեմն այդ իրատեսական լինելը արտահայտում է Հայաստանի տնտեսության վատ վիճակը:
«Տնտեսական աճի ցուցանիշները վերջին տարիներին անընդհատ իջնում են, իսկ հայտարարված 2,2 տոկոս տնտեսական աճը բավարար չէ Հայաստանի համար: Տնտեսությունն անկում է ապրում: Մյուս մտահոգիչ խնդիրը անընդհատ կուտակվող պարտքերն են: Այս ամենը համադրելով` տեսնում ենք խիստ բացասական ցուցանիշներ: Հարց է ծագում` այդ վարկերը, որ վերցնում է Հայաստանի կառավարությունը, ո՞վ և ինչպե՞ս է փակելու, երբ արտագաղթը շարունակվում է, ՓՄՁ-ները փակվում են, ու ներդրումներ չկան: Սա լիակատար անորոշություն է 2016-ի համար, խիստ վտանգավոր է այդ անորոշությունը»,- ասաց պատգամավորը:
Իսկ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց. «Կանխատեսելի բյուջե է, որը կանխատեսում է, որ գալիք տարում ավելի վատ է լինելու, որ խորանալու է աղքատությունը, գործազրկությունը, մեծանալու է արտագաղթողների թիվը, խորանալու է երկրի պետական պարտքը: Պետք է հերթական անգամ հույսներս դնենք Աստծո վրա»: