Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երբ փորձում ենք վերլուծել մեր անկախության անցած ճանապարհը, ակնհայտ է դառնում, որ լուսավոր կետերը թողել ենք հեռավոր 90-ականներին և առ այսօր կառչած ենք մնում դրանց` ինչպես կենարար օդից ու ջրից: Փոխարենը՝ նշանակալի ձեռքբերումներ այնքան քիչ ենք ունեցել, որ անգամ դժվար է հիշել: Ավելի շատ աչքի առաջ են գալիս ունեցած ձախողումները, բացթողումները, վրիպումները: Եվ մնում է՝ ընդամենը մեկ եզրակացություն կատարել. մենք ճիշտ չգնահատեցինք պատմականորեն մեզ տրված պահն ու հնարավորությունը, որն ինքներս էինք ստեղծել և մեր անփոխարինելի երկու նվաճումները` անկախության և երկու պետությունները չկարողացանք ամրապնդել` տնտեսական, քաղաքական, բարոյական, մշակութային անհրաժեշտ բազա ստեղծելով:
Բավարար համարեցինք ունեցածը և մեզ թվաց, թե աշխարհը վավերացնում է այն ու կորցնել ուղղակի հնարավոր չի լինելու: Մենք հավատացինք ձեռքբերվածի ամբողջականությանն ու ինքնաբավությանը, ու դա ինքնախաբեություն էր: Որովհետև իրականում դրանով բթացրինք մեր զգոնությունը և թույլ տվեցինք, որպեսզի միանա մեր ներսում բույն դրած ինքնաքայքայման մեխանիզմը:
Հիմա ավելի շատ անցած ճանապարհի սխալները սրբագրելու խնդիր ենք լուծում, քան նոր նվաճումների մասին երազում: Իսկ դա դանդաղեցնում է ընթացքը: Մինչդեռ այդ իրավունքը պարզապես չունենք` քաղաքակրթության ու պատմության անիվների տակ չհայտնվելու համար: