|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈւ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը:
Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպմանն Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: