Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն նշել էինք, որ խաղողագործներն իրենց անհանգստությունն են հայտնում` խաղողի մթերման գների եւ ընդունման պայմանների հետ կապված: Ըստ խաղող արտադրողների` վերամշակող ընկերություններից մի քանիսը հայտարարված գնով ընդունում են միայն խաղողի հատուկ տեսակներ:
Yerkir.am-ի թղթակիցը, գինի, կոնյակ եւ օղի արտադրող մի քանի ընկերությունների ներկայանալով որպես խաղողագործ, ճշտեց ընդունման գները եւ ընդունման պայմանները: Այսպես` «Վեդի Ալկո» եւ «Գրեյթ Վելլի» ընկերություները դեռեւս չեն սկսել այս տարվա խաղողի վերամշակումը, Երեւանի շամպայն գինիների գործարանը կսկսի խաղողի ընդունումը հաջորդ երկուշաբթի օրվանից: Ի դեպ, նշված ընկերություններից հայտնեցին, որ իրենք դեռ չեն որոշել գնային քաղաքականությունը: «Զանգեք հաջորդ շաբաթ»,- հայտնեցին մեզ:
«Ավշար» ընկերությունից հայտնեցին, որ իրենք ընդունում են միայն այն խաղողագործների արտադրանքը, ում հետ պայմանագիր ունեն: «Մեծ Սյունիք» գինեգործական ձեռնարկությունից էլ ասացին, որ իրենք միայն Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «արենի» խաղողն են մթերում` կիլոգրամը 220 դրամից սկսած: Երեւանի «Արարատ» գինու, կոնյակի եւ օղու գործարանը այս տարի 18 տոկոսից բարձր շաքարայնությամբ խաղողը կմթերի 130 դրամով, իսկ դրանից ցածր շաքարայություն ունեցող խաղողի գինը գործարանը կորոշի հենց տեղում:
«ՄԱՊ» ընկերությունից էլ հայտնեցին, որ իրենք մարտից կնքել են պայմանագրեր, իսկ թե խաղողագործների հետ կնքված պայմանագրերում ի՞նչ գին են նշել, մի պահ լռելուց հետո ասացին. «Դե ինչ գին որ կա` 130 դրամ» իսկ վճարումն էլ ըստ պայմանագրի` 2-3 ամսվա ընփացքում:
Ի գիտություն գյուղատնտեսության նախարարության, որ, օրինակ, Պռոշյանի կոնյակի գործարանը, ինչպես գործարանից հայտնեցին, ընդունում են սեւ եւ սպիտակ խաղող` համապատասխանաբար 130 եւ 120 դրամով, իսկ եթե խաղողի շաքարայությունը 18 տոկոս լինի, ընդհանրապես չեն ընդունում: