|
Փոխարժեքներ
21 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հոկտեմբերի 16-ին` ժամը 19:00, Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Հայկական և ֆրանսիական խմբերգեր» համերգ: Միջոցառմանը հանդես կգան Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան) և «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը:
Կոլեկտիվները երեկոյի ընթացքում կներկայացնեն հայկական և ֆրանսիական խմբերգեր: Համերգային երեկոնկմեկնարկի Ֆրանսիայի ազգային օրհներգի՝ «Մարսելյեզ»-ի կատարմամբ: Կներկայացվեն Դեբյուսիի, Ռոսինիի, Ֆորեի, Կամպոյի, Ռավելի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև՝ ֆրանսիական հեղափոխական երգեր: Հայկական խմբերգերից կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները:
Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպված է կոլեկտիվների այս համերգը: