|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարության պաշտոնական միջոցառումներին Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցելու։
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, ՀՀ առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը պատասխանեց. «Ուղղակի չի մասնակցելու, եւ ոչ մի մեկնաբանություն չկա անելու»:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը yerkir.am-ին հայտնեց. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի, քանի որ հանրապետությունում չէ»:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավերներ էր ուղարկել ե'ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե'ւ Ռոբերտ Քոչարյանին: