Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյբսուքյան իր էջում գրել է․
«Պետական համակարգի կազմալուծման, իրավական համակարգի, իրավապահ ու դատական համակարգի քայքայման համար պատասխանատուներին հիշեցինք նախորդ գրառումներում։ Հիմա փորձենք հիշենք վերջին տասնամյակներում կեղծիքի, ստի ու ապատեղեկատվության տարածման պատասխանատուներին ու համակարգողներին։ Դժվար թե մեկը գտնվի, ով չի համաձայնվի, որ մեր հասարակության բևեռացվածության, տիրող թշնամանքի ու ատելիւթյան մթնոլորտի համար պատասխանատվության հիմնական բաժինը, այսօրվա գործադիր իշխանության ստախոս ու հողատու ղեկավարի հետ միասին կրում են երկու տասնամյակից ավել համատարած «թալանի» մասին «օդում կախված» (վերջին 3 տարվա ընթացքում որևէ հաստատում այդպես էլ չստացած) նպատակաուղղված բամբասանքներ տարածող, օտարերկրյա աղբյուրներից, որոշ դեպքերում նաև տեղական օլիգարխիկ շրջանակներից առատորեն ֆինանսավորվող լրատվամիջոջներն ու դրանց ղեկավարները։
Եվ այսպես, բամբասանքի, ստի ու կեղծիքի միջոցով այս դավաճանների խմբակին իշխանության բերեցին, և այսօր էլ, նույն ստի տարածման միջոցով, սրանց իշխանության երկարացմանը նպաստել են.