|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Մինչ ՖԻՖԱ-ն սեպտեմբերի 21-ին կհրապարակի նոր դասակարգման աղյուսակը Football-rankings.info կայքը, որը զբաղվում է վարկանիշների ճշգրիտ հաշվարկներով, առաջարկում է իր վարկածը:
71-րդ տեղում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հաջորդ աղյուսակում կբարելավի դիրքերը 27 հորիզոնականով և կզբաղեցնի 44-րդ տեղը, ինչը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ռեկորդային է: Անկախության տարիներից ի վեր թոփ-50-ը երազներում միայն կարող էինք տեսնել, իսկ հիմա Վարդան Մինասյանի ընտրանին փակել է սպորտային աշխարհի բերանը, որը Հայաստանը համարում էր ֆուտբոլային գաճաճ պետություն:
Մինչ այս «թռիչքը» Հայաստանի հավաաքանի լավագույն արդյունքն է եղել 59-րդ հորիզոնականը` 2010 թվականի նոյեմբերին: