|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Forbes ամսագիրը ներկայացրել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ» վարկանիշային աղյուսակը: 3-րդ հորիզոնականում է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Forbes-ի տվյալներով՝ «Տաշիր» գրուպի եկամուտի հիմնական աղբյուրը Դմիտրովի մայրուղում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնն (վարձակալության տրված օբյեկտների տարածքը կազմում է 105 000 քառ. մ) ու Novotel Moscow City-ն է (ներառում է 360 համար):
Սամվել Կարապետյանի՝ անշարժ գույքի վաճառքից ստացված տարեկան եկամուտը կազմել է 670 միլիոն դոլար: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել Զարախ Ալիևն ու Գոդ Նիսանովը, երկրորդ տեղում է Ինվար Կամպրադը: